«Հայկական գրատպության սփյուռքը, 1512–2012»
Մաշտոցի գրերի գյուտից տասմեկ դար հետո հայկական տպագրության կիրառումը վճռական ուղեցույց դարձավ մեր ազգային պահպանման գործում: Ջոն Լեյնի «Հայկական գրատպության սփյուռքը, 1512–2012 թթ» գիրքը ընդգրկում է հայ տպագրության պատմական զարգացումը՝ ուշագրավ կերպով ներկայացնելով խորագիտության եւ մատչելիության արդյունավետ ներդաշնակությունը: Թերեւս որոշ հայերի համար զարմանալի կթվա այն հանգամանքը, որ հայ 500-ամյա տպագրության կարեւոր աշխատանքը ծնունդ է առել օտար երկրում, բայց ինչպես Լեյնը վարպետորեն լուսաբանում է, երբ խոսքը վերաբերում է տպագրությանը, Նիդեռլանդները օտար երկիր չէ:
Գրքի ներածականը պարունակում է տառատեսակների արտադրման մասին հակիրճ տեխնիկական բացատրություն: Այն նաեւ ներկայացնում է գրքի կառուցվածքը՝ հիմնվելով պատմական հիմքի վրա եւ բացատրելով կրոնի գլխավոր դերը (հատկապես քրիստոնեական տարբեր ճյուղերի փոխհարաբերությունների, ինչպես նաեւ իսլամի դերը) հայ տպագրության զարգացման եւ շարունակաբար տեղից տեղ տեղափոխման տեսանկյունից: Այնուհետեւ ներածությունը անդրադառնում է այնպիսի կենտրոնական հարցերի, ինչպիսին է դեպի Հայաստան տպագրության ժամանումը հետաձգման զարմանալի հանգամանքը՝ չնայած հազարամյա փառահեղ մագաղաթների առկայությանը:
Բացման գլխում Լեյնը բացատրում է, ինչպես է Վենետիկը անխուսափելիորեն դարձել հայ տպագրության բնօրրանը. այն օթեւան է տվել հայրենիքից դուրս գտնվող ամենամեծ հայկական համայնքին, նաեւ դարձել է նպատակատեղի այն փախստականների համար, որոնք գաղթեցին Մեյնցից՝ եվրոպական տպագրության ծննդավայրից: Հեղինակն առաջադրում է հմուտ ձեւաբանական վերլուծություններ հայերեն գրության երկու հիմնական ոճերի համար, որոնք Հակոբ Մեղապարտը՝ հայերեն գրքի առաջին տպագրիչը, իրականացրեց իր աշխատանքներում:
Այս գլխում մանրամասնորեն ներկայացվում է տառատեսակների փորագրման հայտնի վարպետ Ռոբեր Գրանժոնի ներգրավումը (նրա հայերեն տառատեսակները օգտագործվել են շուրջ երկու դար), ինչպես նաեւ այն հանգամանքի բացահայտումը, թե ինչու են մուսուլման իշխանավորները նախընտրելի դարձել կաթոլիկներից: Գրքում ակնհայտ է պրագմատիզմը, որն հայերեն տպագրությանը թույլ է տրվել գոյատեւել եւ ծաղկում ապրել. օրինակ, թե ինչպես Մեղապարտի տղան՝ Սուլթանշահը, իր գործունեության ընթացքում տպագրությունը պահպանելու համար երեք անգամ փոխել է իր կրոնական պատկանելիությունը:
Երկրորդ գլուխը պակաս հիշարժան է. այնտեղ նշվում է ոչ հայ մարդկանց մասին, ովքեր վաղ տարիներին անուղղակի պատճառներ ունեին տառատեսակները ձեռք բերելու կամ արտադրելու համար: Այնուամենայնիվ արդյունավետ է զուգահեռներ անցկացնել ներկա ժամանակների հետ, որտեղ ազգությամբ ոչ հայերը ժամանակ եւ ջանք են ներդնում ազգային փոքրամասնությունների տպագրության գործում:
Երրորդ գլխում Լեյնը մանրամասնում է հայկական տպագրության երկրորդ դարաշրջանը եւ մեզ տեղափոխում է Արեւելք՝ դեպի Պարսկաստանում Նոր Ջուլֆայի հիմնադրման դաժան եւ զարմանահրաշ պատմությունը, որտեղ հայ տպագրիչները նորից հայացք են ձգում Եվրոպա իրենց ծրագրերը լիարժեք իրագործելու նպատակով: Սա առնչվում է թերեւս հեղինակի սրտին ամենամոտ գտնվող գրքի բաժնի հետ՝ Նիդեռլանդների դերը հայկական տպագրության զարգացման գործում:
Լեյնը բացատրում է, թե ինչպես է կրոնական հանդուրժողականության եւ տպագրական փորձաքննության համադրումը հոլանդական հողերը դարձրել գայթակղություն հայ տպագրիչների համար, ովքեր հոգնել էին հռոմեական եւ վենետիկյան վարպետների քմահաճույքները շրջանցելուց կամ նրանց հարմարվելուց: Սա այնտեղ է, երբ Լեյնը հաճելիորեն բացահայտում է նշանավոր գործիչ Քրիսթոֆել վան Դայքի մասնակցությունը: Վան Դայքի տառատեսակները եղել են չափազանց ազդեցիկ՝ տարածվելով Նիդեռլանդների սահմաններից դուրս, վերակազմավորվելով ժամանակին, եւ ձեւափոխվել են տառատեսակների փորագրման նշանավոր վարպետ հունգարացի Նիքոլաուս Քիշի կողմից: Դրանք լավ կամ վատ պատճենահանվեցին եւ լայնորեն տարածվեցին այնպես (Եվրոպայում կրոնի ազատության պատճառով), որ նույնիսկ Լեյնի փորձագիտական հետազոտությունը մանրամասնությունները լրացնելիս դժվարության մեջ է ընկնում:
1668 թ. հայ տպագրությունը Ամստերդամում մեծ հաջողության հասավ Ոսկան Երեւանցու ձեռքով, ով Նոր Ջուղայի մի քահանա էր. 150 տարվա երազանքից հետո հայերը տպագրեցին մի Աստվածաշունչ՝ վերջապես մոտենալով Մաշտոցի կարեւորությանը:
Լեյնը նաեւ հիշատակում է տառատեսակների փորագրիչ Յոհան Միքայել Ֆլեյշմանի դերը հայ տպագրության հետագա որակի բարձրացման գործում եւ մանրամասնում է Մխիթարյանների պատվերը կաթոլիկ հայերից. Մխիթարյանները արագորեն դառնում են հայ տպագրության գլխավոր ուժակայանը՝ Վենետիկում, Տրիստայում եւ Վենեցիայում գտնվող իրենց կենտրոններով:
Մինչեւ 17-րդ դարի առաջին կիսամյակը հայկական տառատեսակների մետաղյա կաղապարները եւ նույնիսկ դրոշմները մնացին տպագրիչների սեփականությունը՝ մեծապես սահմանափակելով նրանց ձեռք բերումը: Լեյնը բացատրում է՝ ինչպես է զգալի փոփոխություն տեղի ունենում, երբ տառերի դարբինները անմիջականորեն սկսում են վաճառել հայերեն տառատեսակները: Այս փոփոխությունը վերջապես հնարավորություն տվեց բացել տպագրությանը մուտքը դեպի Հայաստան (այդ ժամանակ Հայաստանը անկախ պետություն չէր), անգամ նույնիսկ 18-րդ դարի վերջին քառորդին դեպի Հնդկաստան եւ ավելի հեռու երկրներ: Լեյնը նաեւ քննարկում է թուրքալեզու տեքստեր կազմելիս հայկական տառատեսակների զարմանահրաշ կիրառման, 19-րդ դարի առաջին կեսին ամերիկացիների մասնակցության (ընդգրկելով նաեւ տառերի փորագրիչ Հոման Հալոքին) եւ Երուսաղեմում առաջին տպարանի մասին:
Այս քննարկումները թերեւս Լեյնի գրքի ամենաշատ գնահատանքի արժանի մասերն են, քանի որ դրանք ներկայացնում են տպագրության մեծ բազմազանությունը եւ կրոնական գրքերի կողքին աշխարհիկ գրքեր տպագրությունը: Հեղինակը հայտնում է, թե ինչպես հայ ժողովուրդը եւ նրանք, ովքեր հետաքրքրված են հայերով, իրապես սկսում են տպագրական տեխնոլոգիայի աշխատանքների արդյունքները տեսնել՝ ականատես լինելով տպագրական ոճերի եւ ձեւերի բազմազանությունը:
«Հայկական գրատպության սփյուռքը» գրքի վերջում Լեյնը ընդգծում է հայկական տառերի լատինականացումը: Նա հաստատում է, որ այս երեւույթը (ինքս երբեմն դա համարում եմ «մշակութային գրագողություն»), նորություն չէ եւ որ այս թվային դարաշրջանում ճարպիկ յուրացումը արմատական փոփոխություն չէ: Լեյնը բացահայտում է, որ Ջանիկ Արամեանը, ով հայ հրատարակիչ էր Ֆրանսիայում, իսկ ավելի ուշ Կոստանդնուպոլսում սկսեց հայերեն տառաձեւերը լատինականացնել, օտարացնել եւ այդ գաղափարը հանրայնացնել: Այնուամենայնիվ, միակ ոչ ճիշտ բնութագրությունը այս բաժնում այն է, որ այս նորույթները ի վերջո թողնվեցին, բայց իրականության մեջ նրանք այսօր ակնհայտ են: Փաստորեն Լեյնը առանձնացնում է չորս այսպիսի օտարացած տառեր, որոնցից մեկը՝ հ-ն, այսօր սովորական տառաձեւ է դարձել: Ըստ ինձ՝ սա հայ տպագրության, հետեւաբար եւ հայ մշակույթի համար որոշակի կորուստ է:
Իհարկե, Արամեանի հետեւորդները, ովքեր մնացել էին Կոստանդնուպոլսում եւ Օսմանյան կայսրությունում չփրկվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ: Բարեբախտաբար, Մերձավոր Արեւելքում գտնվող հայ տպագրական մյուս կենտրոնները շարունակեցին ծաղկել: Այստեղ Լեյնը կարծես թե ժամանակ չի ծախսում մանրամասնելու Խորհրդային միության ջանքերը՝ հիշատակելով միայն Հենրիկ Մնացականյանին եւ Ֆրեդ Աֆրիկյանին, ովքեր այդ դարաշրանում տառատեսակների ձեւավորողներ էին: Նաեւ արժանի է նշել, որ հայ տպագրության գործում Սփյուռքը երբեք իր ջանքերը չի ընդհատել, որը Հայաստանից երկու տասնամյակ շուտ սկսեց զբաղվել թվային տպագրությամբ: Այնուամենայնիվ, Լեյնը արդարացնում է վերջին մի քանի տարիների գործունեությունը՝ նշելով «Գրանշան»ի մրցակցությունը եւ համաժողովը, ինչպես նաեւ տառատեսակների առաջ մղումը Հայաստանում եւ Սփյուռքում:
Ֆրեդերիք դե Վալ ստուդիայի երկլեզվյան 200 էջից ավել պատկերազարդ գիրքը սիրելի է եւ գործածական: Ֆրեդ Սմեյրսի «Առնհեմ» տառատեսակը գործածվել է անգլերեն տեքստում, որը այստեղ տեղին է օգտագործված: Հայերենի համար օգտագործվել է նոր եւ արտահայտիչ մրցանակակիր «Արեգ» տառատեսակը, որի շեղագիրը շատ նման է ձեռագրի: Չնայած Արեգի օգտագործումը թարմություն բերեց, բայց այն ավելի գործածական է ամսագրերում, քան գրքերում (օրինակ «Երեւան» ամսագրի հրատարակության մեջ): Նկատի ունենալով հայկական որակավոր տառատեսակների պակասը՝ այս թերությունը կարելի է ներել:
«Հայկական գրատպության սփյուռքը, 1512–2012 թթ» աշխատությունը իր առաջադրանքը հիանալի է կատարում: Այն ընթերցողներին կրթում է՝ արմատների մասին բացատրություններ տալով, եւ նոր հնարավորություններ տալիս հետագա հետազոտություններ կատարելու: Ոչ ամեն հայ սերնդի է բախտ վիճակվել տոնելու տպագրության մի հարյուրամյակ եւ ոչ էլ նախորդ սերունդներն են բավականություն ունեցել ունենալ այսպիսի հիմնավոր գիրք, որն ունի հինգ հարյուր տարվա պատմություն:
2capitulate…
…