Հայոց Լեզվի Դժվարին Կացությունը

Հայոց Լեզվի Դժվարին Կացությունը

  • Language: 
  • English
  • Հայերէն

by Tom Vartabedian
Translated by Arevik Gyurjyan
August 19, 2012

Տաս տարեկան Մելինե Ալմասյանը չունի այն բացառիկ լուծումը հայերեն լեզուն պահպանելու համար անհետացումից Միացեալ Նահանգներում: Սակայն, նա ներկայացնում է մեկ միջոց մայրենի լեզուն պահպանելու եւ օգտագործելու համար՝ «Հաճախեք եկեղեցի, լսեք լեզուն եւ համարեք դա մի ոսուցման դաս: Եթէ ինչ որ լեզու մահանում է, ապա պատճառն այն է որ մարդիկ են թոյլ տվել նրա մահը: Մեր բոլորի խնդիրն է լեզուն ողջ պահել, անկախ որեվէ տարիքային սահմանափակման»:

Մելինեն միացավ ուրիշ աշակերտների հետ Սուրբ Գրիգոր Եկեղեցիյից (Ֆիլադելֆիա) պատասխանելու հեղինակի հարցին մի այլ հոդվածում՝ թէ ինչու է հայերեն լեզուն կամաց-կամաց մահանում Ամերիկայում: Հոդվածը արժանացավ լայն ուշադրության ամերիկահայ մամուլում եւ գրավեց կարդացողների արձագանգը:

Ինչպէս իր մնացած ընկերները, Մելինեն այցելում է Հայկական դպրոց ամեն կիրակի Սուրբ Գրիգոր Եկեղեցում եւ օգտվում է 45 րոպեանոց դասընթացներից բաժանելով իր ժամանակը կրոնի եվ հայերենի միջեվ: Ժամանակը այնքան լայնածավալ չէ լեզու սովորելու համար, համարելով այն ամենը որը կարող է ցրվածութիւն պատճառել այդ սահմանափակ ժամանակի ընթացքում:

Տասնութ տարեկան Աղավնի Պեպիրյանը մեծացել է տան մեջ որտեղ, որ հայերեն լեզուն հաճախակի խոսացվել է: Նա սահուն է խոսում եվ իր քոյր Քրիստինայի հետ իրեն բախտավոր է զգում երկլեզվանի լինելու համար: «Մեր սերունդի պարտականությունն է ցուլի կոտոշներից բռնելը», ասում է Աղավնին: «Ես ինձ բախտավոր եմ զգում կարողություն ունենալու համար այս լեզուն հասցնել դեպի ապագան: Մենք պարտք ենք մեր մեծերին մեր մշակույթը պահպանելը եվ լեզուն շատ կարեվոր մասն է մշակույթի: Այն փրկելու համար, մենք պիտի սովորենք, խոսենք, եւ ամենա կարեվորը՝ տարածենք այն բոլորին:»

Տասներեք տարեկան, Ջոն Մահլեպճյանի կարծիքով մարդիկ պիտի համակերպվեն այն փոփոխություններին, որոնք կհայտնվեն մեր մշակույթում. «Պահպանելու համար մեր ինքնությունը, պիտի սկսենք մեր լեզվից: Եթե մենք չենք կարող արտահայտել բառեր, ապա՝ չենք կարող արտահայտել զգացմունքներ: Եթե ծնողները չոգտագործեն լեզուն տան մեջ, ուրեմն երեխաների համար էլ դժվար կլինի այդ լեզուն սովորել»: Տասներկու տարեկան Արմեն Ալմասյանը կարծում է, որ լեզուն պիտի լինի ամենա կարեվոր մասնիկը եկեղեցում: Ուրիշները 10 տարեկան Աննա Շահթանյանի նման կարծում են որ լեզուն սկսվում է փոքր մասնիկից. սկզբում պարզ խոսակցությամբ, հետո կշարունակվի ավելի բարդ ձեւով: Ըստ 15 տարեկան Նաիրի Հովսէփյանի կարելի է նշել տարբեր պատճառներ հայերեն լեզվի պակասի համար:

«Ամերիկանացված երեխաները շատանում են մեր մշակույթում, ինչպէս նաեւ ամուսնութիւնները տարբեր ազգությունների պատկանող մարդկանց միջեւ եւ ընդհանուր անհետաքրքրությունը հայոց լեզվի հանդեպ: Փրկելու համար լեզուն, այն պիտի դառնայ ավելի կարեվոր մասնիկ դպրոցներում եվ ընդհանուր համայնքի մեջ: Մենք պարտք ենք մեր վերապրողներին եվ Ցեղասպանության նահատակներին:»

Այս ընթացքում, աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում Հայաստանից ընթերցողները հայտնում են իրենց մտահոգությունը հայոց լեզվի անկման մասին Ամերիկայում: Սիրան Թամաքյանը ուսանում է «Անգլերէն որպէս երկրորդ լեզու» Վաթերթաուն Միջնակարգ դպրոցում, ինչպէս նաեւ հայերէն լեզվի դասեր: Ըստ Թամաքյանի Վաթերթաունը միակ հանրային դպրոցն է Ամերիկայում, որն առաջարկում է հայերենը որպէս օտար լեզու: Նա կուսուցանի եւ ընթերցանություն եւ գրականություն: Չունենալով որեւե միջոց կամ հնարավորություն ձեռքի տակ, նա իր անձնական ուժերով խաղեր եւ ուսուցման թղթեր է ձեռք բերում, որպէսզի աշակերտների մոտ հետաքրքրություն ստեղծի: «Ամեն տարի խնդիրներ են առաջանում հայերենը ծրագրի մեջ պահելու համար: Միշտ կփորձվի հայերենի դասերը դադարեցնել: Ամեն տարի մենք կհանդիպենք վերակացույի հետ եւ ծնողները կզանգահարեն, որպեսզի պահպանէն հայերեն դասերը: Վերջի երկու տարում, բարձր մակարդակի հայերեն դասերին փոխարինում է մամուլի դասը: Երեխաները հայերեն չեն սովորում. նրանք տեսահոլովակներ են պատրաստում:»

Տանիէլ Տեվեճյանը խորհուրդ է տալիս մեզ օգտագործել վերջին համակարգչային միջոցները հայերեն սովորելու, օգտագործելով Հայկական Վիրտուալ Քոլեջը: «Սակայն, ստույգ կապը հայրենիքի եվ լեզվի հետ անհրաժեշտ է», կավելացնի Տանիէլը:

Հայկական Վիրտուալ Քոլեջը առաջարկում է համացանցային դասեր Հայ Օգնութեան Ընդհանուր Միության միջոցով յուրաքանչյուրին, անկախ տեղից եւ ժամանակից: Այժմ կան վեց դասընթացներ, որոնց մեջ կներարեվեն արեվելահայերենը եւ արեվմտահայերենը:

Միցանակակին ռեժիսոր Փիթըր Մուսուրյան ներկայացնում է մի ֆիլմ Մանուկյան-Դեմիրճյան Վարժարանի մասին, որի ընթացքում երաժիշտ Անդրանիկ Քզիրյանը կհնչեցնի ուդ: Նրա մտահոգությունն է հայոց լեզվի պահպանումը եւ կատարվելիք աշխատանքները նրա հետ կապված: Մյուս կողմից Մայքլ Ապլատյանը փորձեց փնտրել խոսակցական հայերեն սովորելու դասընթաց, սակայն ապարդյուն: Փոխարենը նա հաճախեց դասընթացների եկեղեցում, որոնք ամբողջովի չբավարարեցին իրեն: «Մեծ եռանդ կար, բայց ուսուցիչները հմուտ չեյին: Ես շատ հիասթափվեցի: Մենք փորձում էինք մեր հայերենը բարելավել ապագա ուղեվորության համար եւ իրոք նվիրված էինք այդ գործին: Լեզուն մահանում է որովհետեվ շատ քիչ հայկական գաղութներ կան, որոնք առաջարկում են վստահելի հայերեն դասընթացներ, վարժված ուսուցիչներով», ասում է Մայքլը:

Ըստ Ավետիս Սահակյանի, Հայերի խնդիրը իրենց բաժանության մեջ է: Միակ ձեվը լեզուն փրկելու այն է որ մենք պիտի առաջինը մեզ փրկենք: «Ժամանակն է որդեգրրել արեվելահայերը որպէս պաշտօնական լեզու բոլոր հայերի համար: Մենք ունենք երկու հատ ամեն ինչից. երկու պետութիւններ՝ Հայաստան եւ Արցախ, երկու մարդ՝ Արեվելահայ եւ Արեվմտահայ, երկու Կաթողիկոս եւ երկու լեզու: Մենք պիտի զիջենք եւ միանանք: Երկու տարբեր բառբառները առաջացնում են հոգեկան եւ մշակութային բաժանումներ: Մենք պիտի վերջ տանք այս կործանիչ կարգավիճակին:»

2 Comments

  1. John Savard says:

    It is true that two dialects cause a problem when there are so few Armenians in the world. But, having learned some basic facts about Armenian recently, I fear that it will be very difficult to end the division as Avetis Sahagian hopes for.

    Could the people of the Republic of Armenia return to the classical spelling of Armenian, as some others advocate? Obviously not; a generation has grown up with a phonetic spelling, and they would not willingly switch to an alternative which would require years of effort to learn before they would no longer appear to be illiterate.

    So Eastern spelling is easier, and the diaspora should shift to it, right? But Western Armenian has pairs of consonant sounds like b/p, d/t, g/k… where Eastern Armenian has three distinct consonant sounds, having unvoiced b, d, and g like Chinese. So a Western Armenian speaker would have to learn to pronounce sounds not found either in Western Armenian or, likely, in the language of the country in which he is living.

    This is a lot to ask of people who are learning to speak Armenian… to speak to elderly relatives, or to celebrate their heritage… not out of economic necessity, so that success would be imperative. So adding effort to the task would mean fewer people in the diaspora would attempt it.

  2. 3trifled says:

    2product…

Leave a Comment

FEATURES

This Story was posted to the «Features» Section.

Features Home
Features RSS Feed

» Next Story In this Section

«Հայկական գրատպության սփյուռքը, 1512–2012»
«Հայկական գրատպության սփյուռքը, 1512–2012»
  • English
  • Հայերէն

An Armenian translation of a review –commissioned by the journal Codex– of John A. Lane’s book on the history of Armenian printing.

« Previous Story in this Section

Վերհիշելով Մխիթարեան Հայրերին
Վերհիշելով Մխիթարեան Հայրերին
  • English
  • Հայերէն

Հռչակավոր Մխիթարեան վանականների
հետ մի անձնական փորձառություն