Վերհիշելով Մխիթարեան Հայրերին

Վերհիշելով Մխիթարեան Հայրերին

  • Language: 
  • English
  • Հայերէն

by Tom Vartabedian
Translated by Hayrapet Erganyan
November 30, 2010

Մխիթարեան վանքը գտնվում է Վիեննայի (Ավստրիա) կենտրոնում, իր անունը կրող փողոցի վրա:

Այստեղ է, որ հավաքվել են մեր հայ կաթողիկե հայրերը 18-րդ դարի վերջերից սկսյալ, որպեսզի հայկական մշակույթը և գրականությունը պահպանեն, հավատացյալներին քարոզեն, զարկ տան հայ ժողովրդի հոգեմտավոր զարգացմանը և երիտասարդներին դաստիարակեն:

Այստեղ է, որ հայտնի այս միաբանությունը մեծապես նպաստել է հայ ազգը բերելու եվրոպական մտածողության առաջնային գիծ շնորհիվ լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակությունների:

Այս տեղն է, որ աշխարհի բոլոր կողմերից հայտնի եւ ոչ այնքան հայտնի հայեր այցելում են, որպեսզի իրենց հոգեկան ծարավը հագեցնեն, հին օրերից մինչեւ այսօր ընթացքը տեսնեն, ուսումնասիրեն մի հսկայական գրադարան՝ լցված գրքերով եւ դրամով, հիանան գեղարվեստի գործերի հավաքածուով եւ ման գան տպավորիչ մի «արքայության պարտեզ»-ում՝ հարուստ այգեգործության օրհնանքներով:

Այստեղ է որ ես առանձնաշնորհն ունեցա մեկ տարի անցկացնելու, երբ տակավին արկածախնդրություն փնտրող մի դեռահաս էի: Բոստոնի համալսարանում առաջին կուրսի ուսանող էի ու կանգնած էի անվճռականության խաչմերուկին: Արդեն մեկ անգամ փոխել էի իմ մասնագիտությունը քիմիայից հաշվապահություն և տխուր կերպով ձախողվում էի:

Ընտանեկան ճակատի վրա ամեն ինչ այնքան էլ լավ չէր։ Ընկերուհուցս բաժանվել էի և, չնայած դրանով էի մեծացել, հորս արագ սննդի ճաշարանի գործը այժմ տանել չէի կարողանում։

Կոպիտ ասած՝ կյանքումս մի փոփոխություն էր պետք: Այդ փոփոխությունը հայտնվեց մի կիրակի օր, Ս. Ծնունդից մի քիչ առաջ, Հարվարդի հրապարակի Ս. Խաչ հայ կաթողիկե եկեղեցում որպես սարկավագ Պատարագի մատուցումից հետո։

Հայր Լուք Առաքելեանը՝ այդ օրերի հոգեւոր հովիվը, մի առաջարկություն արեց, որն ինձ մտածմունքի մեջ գցեց։ Նա առաջարկում էր փորձարարական մի ծրագրով ինձ Վիեննա ուղարկել՝ վարդապետների մոտ հայերեն լեզու և կրոն սովորելու։ Ոչ թե ինքս վարդապետ ձեռնադրվելու, այլ պարզապես իմ հմտությունները բարելավելու համար։

Սա նշանակում էր մեկ տարի դադար համալսարանից: Երկու այլ երիտասարդներ էլ էին համաձայնել որ գնան. ես ամենամեծն էի: Եթե ստացվեր, ուրիշներ նույնպես պիտի գնային Ամերիկայից:

Մեկնելով հայկական ժառանգությունը երիտասարդության մեջ տարածելու կարիքից՝ այդ տարի՝ 1960-ին, հայեցի դաստիարակության մի ծրագիր մեկնարկեց Ամերիկայում։ Մենք պիտի լինեինք ռահվիրաները մի վանական միջավայրում, որտեղ մեր տարիքի շատ քիչ մարդիկ էին ոտք դրել որեւէ ժամանակով:

Եւ այսպես սկսեց ամբողջ կյանքում հիշվող մի փորձառություն, որն ինձ ծանոթացրեց մի ժառանգության հետ, որ ես երբեք ըստ արժանվույն չէի գնահատել, նաեւ ծանոթացրեց ինձ լրագրություն մասնագիտության հետ, որ հետո դարձավ իմ ասպարեզը, և ես հրապուրվեցի հոգեւոր մի աշխարհով, որի շնորհիվ ավելի լավ գնահատեցի Աստծուն և իմ եկեղեցին։

Մխիթարեան հայրերի ժողովը (Վիեննա, 1960) – հեղինակը վերջին շարքի կենտրոնում է

Տարբեր պաշտոններ ունեցա ես վանքում։ Բացի Պատարագի մատուցման մեջ իմ ամենօրյա մասնակցությունից, օգնում էի օղեգործարանում, որ արտադրում էր Եվրոպայի ամենաընտիր լիկյոռները, և օգնում էի գրադարանում, որ ուներ 170,000-ից ավել գիրք:

Այդ գրքերից հիսունը գրել էր Հայր Ներսէս Ակինեանը, արտակարգ մի գիտնական, որ 78-ամյա պատկառելի տարիքում գրադարանավար էր աշխատում։ Կասկած չկա, որ նա աշխարհի ամենազարգացած և խորաթափանց մտքի տեր հայ գիտնականներից մեկն է։ Մենք իրար շատ լավ հասկացանք և փոխադարձ հիացմունք էինք տածում իրար հանդեպ։ Նա ինձ Թովմաս էր կոչում:

Մխիթարեան միաբանության Վիեննայի գրադարանը. Հայր Ներսէս Ակինեանը հետազոտական աշխատանքի ընթացքում

Տակավին կար մի քանի լեզուներով հրատարակություններ ունեցող տպարանը, որ միշտ աշխատում էր և հրատարակում էր նաեւ «Հանդէս Ամսօրեայ» կոչվող պարբերականը, որ ամբողջ աշխհարն էր պտտվում՝ բավարարելով ամենախիստ քննադատներին:

Ես մատենասեր չեմ, բայց գնահատում եմ այն ծավալն ու կարողությունը, որոնցով այս վարդապետներն աշխատում էին փակ դռների հետեւում՝ իսկական հրատարակչատան նման թողարկելով իրենց երկերը։

Իրենց գործի գոյատեւումն ապահովում էին վաճառքից եկած չնչին գումարներով։ Գիտելիքի իրենց ծարավը ինքնաբուխ ու ինքնակերտ էր, միակ խթանը աշխարհիկից հեռու մնալու նրանց եռանդն էր։ Միգուցե սա էր պատճառը, որ իրենց ընկերակցությունն այնքան լուսավոր, ուսուցողական էր ինձ համար։

Ամբողջ Սփյուռքի Մխիթարեան հայրերի դպրոցներն ու առաքելության կենտրոնները զարկ տվեցին կարողությունների զարգացմանը և մեկե ավելի ուսանողների առիթ տվեցին առաջ գնալու կյանքում՝ միշտ հատուկ կարեւորություն տալով հայրենասիրությանը եվ կրոնին:

Մի տասնամյակ առաջ երկու ուխտերը (Վիեննա եվ Վենետիկ) միավորվեցին, մինչ միաբանությունը կը շարունակէ կանգուն՝ ժայռի նման։ Մենք պարտավոր ենք արժանի հարգանքն ու պատիվը մատուցել, պարտավոր ենք ինքներս մեզ, որպես հայերի, անկախ մեր հարանվանությունից:

Բողոքական. Կաթողիկե. Առաքելական… Բոլորս նույն երամի թռչուններն ենք: Մտածեք անխուսափելիին մասին: Եթե չլինեին Մխիթարեանները, մեր գրական բերքը ծաղկում չէր ապրի, և ինձ նման տղաները հավանաբար մոլորվեին կյանքի ճամփաներին:

Դուք և ես նրանց հանդեպ հավատարմության պարտք ունենք։

5 Comments

  1. Jesse Arlen says:

    Hi,

    Thank you for the beautiful pictures and remembrance of the mekhitarists. Do you know who I might contact if I wanted to study there for a year?

  2. Dear Jesse,
    Thank you for the kind words.

    I have a good contact in Venice, and I’ve
    just sent him an email… Fingers crossed!

    hhp

  3. Tom Vartabedian says:

    Hi Jesse — You might try contacting Father Raphael Andonian and Holy Cross Church, 200 Lexington Ave., Belmont, MA You can go on-line to get the contact information of the church. Thanks for the inquiry. Tom Vartabedian

  4. Jesse Arlen says:

    Thanks Tom;
    I appreciate it. I’ll check into that..

    jesse

  5. Jesse,
    Please check your inbox for the reply from my contact!
    And do let us know how it works out.

    hhp

Leave a Comment

FEATURES

This Story was posted to the «Features» Section.

Features Home
Features RSS Feed

» Next Story In this Section

The Armenian Language Dilemma
The Armenian Language Dilemma
  • English
  • Հայերէն

Ten-year-old Meline Almasian doesn’t have the perfect remedy for saving the Armenian language from extinction in America. But…

« Previous Story in this Section

Live TV Launch Video
Live TV Launch Video

Although now three weeks ago so no longer «news», the live launch of armenotype.com on Horizon TV in…